Դեկտեմբերի 9-12-ը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում են եղել հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների
«Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պ. Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն Ա. Նիկիտինը: Դեկտեմբերի 11-ին հյուրերին ընդունել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը: Շարժման գլխավոր քարտուղար Պ. Կոտտա-Ռամուսինոն Նախագահ Ս. Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019 թ. Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար: Հանրապետության Նախագահը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ