Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը,
որին մասնակցել են նախարարի տեղակալ Հ. Ազիզյանը, նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Ա. Եգանյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լ. Խալիկյանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մ. Ապրեսյանը։ Քննարկվել են նախարարոթյան իրավասության ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների, հայկական ապրանքների համար միասնական բրենդի ստեղծման խնդիրների, զբոսաշրջության զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավասությունների, տեսչական բարեփոխումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ