Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2018 թվականի առաջին նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ,
հանձնաժողովի նախագահ Կ. Արեյանը: Նիստին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահները կամ ներկայացուցիչները, նաև Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը: Հանձնաժողովի անդամներին նաև տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներում հաշվի է առնվում հաշմանդամների տեղաշարժի հարմարավետությունը, իսկ նոր կառուցվող շենք-շինություններում դա ներառված է որպես պարտադիր պայման:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ