ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով դեկտեմբերին ստացվել է 177 հեռախոսազանգ
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 10 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 166 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ 2017 թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարներին ստացվել է 283 հեռախոսազանգ, որոնց համապատասխան ընթացք է տրվել:
Աղբյուր՝ mtcit.am