ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի
և հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման քայլերին ուղղված աշխատանքային քննարկում: Վերջինին մասնակցել են հակակոռուպցիոն ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Ս. Քրմոյանը մասնակիցների հետ քննարկել է գործող ռազմավարության միջոցառումների ծրագիրը՝ կատարված և դեռևս կատարման ենթակա բաղադրիչներով, նոր ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկները և հետագա համագործակցության ձևաչափի ընտրությանը վերաբերող հարցերը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ