Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը և Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դ. Սերգեենկոն քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև
առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Խոսելով բժշկական ապահովագրության մասին՝ դեսպան Սադոյանը նշել է, որ 2017թ. Վրաստան է այցելել 1․7 միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը Վրաստանում եղած ժամանակահատվածում ունեցել է առաջին բուժօգնության կարիք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ կատարել, որպեսզի այդ հարցը համակարգային լուծում ստանա և ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով օգտվեն անհրաժեշտ բուժօգնությունից, ու նույն հնարավորությունները ստեղծվեն նաև Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանում։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ