Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով իրականացվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն
Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մեկ հասցեում կատարվել է ինքնակամ շինության ապամոնտաժում: Հանձնարարվել է շարունակել գործընթացը և խստացնել հսկողությունը՝ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին