Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը և Վրաստանում Գերմանիայի դեսպան Հ. Պայչը քննարկել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Դեսպան Սադոյանը նշել է, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով և հագեցած են ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններով: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռ. Սադոյանը Գերմանիայի դեսպանին հանգամանորեն ներկայացրել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և ադրբեջանական կողմի ապակառուցողական գործելաոճը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց