ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը հունվարի 15-ին ընդունել է միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների
Նրանք իրենց մտահոգություններն են ներկայացրել ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։ Տրվել են մի շարք հարցերի պարզաբանումներ։ Օրինակ՝ Երևանից Գեղարդ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ հնարավոր չէ ձմռան ամիսներին սպասարկում իրականացնել ըստ սահմանված չվացուցակի, քանի որ որոշակի ժամերի ուղևոր ընդհանրապես չի լինում։ Ամռանն էլ ուղևորահոսքն այնքան մեծ է, որ լրացուցիչ ուղերթների անհրաժեշտություն է լինում։ Որպես խնդրի լուծում՝ առաջարկվել է կիրառել սեզոնային չվացուցակի տարբերակը, ինչին համաձայնություն է տրվել։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին