ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանի հետ հանդիպմանը ՀՀ- ում Նիգերիայի դեսպան Հ. Իբրահիմը տեղեկացրել է, որ իր երկիրը ցանկություն ունի մի շարք ուղղություններով համագործակցություն սկսել ՀՀ հետ
Դեսպանի խոսքով իր երկրին առավելապես հետաքրքրում են վարակիչ հիվանդությունների դեմ երկարաժամկետ պայքարի և կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների բժշկական ծառայությունները պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով կազմակերպելու և, ընդհանրապես, բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման մոտեցումները։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հուշագիր` ամրագրելով հստակ ուղղությունները։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ