Հունվարի 21-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Ա. քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝
նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդել է խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողություն՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից: Արարողությանը հանդես են եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Ե. Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Ա. Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները