ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ 01.01.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը,
որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների շարքում է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ա. Բ.-ն: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԱԻՆ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում