ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը մասնակցել է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կայացած ուսանողական սպորտի, առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի հիմնախնդիրներին նվիրված քննարկմանը: Լ. Վահրադյանը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մասսայական սպորտի, այդ թվում նաև՝ ուսանողական սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: ՀՊՏՀ-ում կայացած քննարկմանը մասնակցել են նաև բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների վարիչներ, մարզական ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ