ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին այս տարի ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղադրել արևային կայաններ, ինչպես նաև իրականացնել շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրեր: 2018 թվականի հունվարի 19-ին արդեն իսկ hայտարարվել է մրցույթ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կայանի տեղադրում և շենքի վերանորոգում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով: Մրցույթների հայտարարություններին կարելի է ծանոթանալ gnumner.am կայքում:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն