Փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստում քննարկվել և հաստատվել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու
և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումը: Նշվել է, որ «Երևան-Խելացի քաղաք» ծրագիրը լիարժեք և առավել արագ ու արդյունավետ կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն, ինչը և արվել է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի որոշմամբ՝ ստեղծելով «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ, որը կգործի որպես ինքնուրույն իրավաբանական անձ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև վերոնշյալ հիմնադրամի կանոնադրությունը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց