Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում քննարկմանն է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված
դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը նշել է, որ ծրագրի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել էներգախնայողություն՝ շուրջ 90 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրելու միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն 250 հազար եվրո է, որից 1 մլն եվրոն Եվրոպական Միության դրամաշնորհն է, իսկ 250 հազար եվրոն՝ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ