Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմում:
Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը` Արագածոտնի թեմում, Տ. Հրանտ քահանա Մանուկյանը` Կանադայի Հայոց թեմում, Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը` Բուլղարիայի Հայոց թեմում, Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը` Վիրահայոց թեմում:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին