Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող սրճարաններից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը
Նախնական տվյալներով՝ հունվարի 23-ին 04:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են սրճարանի մուտքի դուռը, ներս մտել և գաղտնի հափշտակել առկա կանխիկ գումարը և «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոս: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Տեսանյութը՝ այստեղ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին