Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացել է «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» միջազգային ծրագրի վեցերորդ մրցաշրջանի բաց վիճակահանությունը,
որը կազմակերպում և անցկացնում է ՖԻՖԱ-ի մրցաշարերի պաշտոնական գործընկեր «Գազպրոմ» ընկերությունը: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ մեկ դիրքի համար: Հայաստանը ներկայացնելու է մինչև 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, որն ընգրկվել է Lion թիմում և կատարելու է հարձակվողի պարտականություններ: Հայաստանը կներկայացնեն նաև մինչև 12 տարեկան 1 և չափահաս 2 լրագրող:
Աղբյուր՝ gazprom-football.com
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները