ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են
«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը: Ներկաները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք մասնավորապես վերաբերել են բուհերի ինքնավարության, կառավարման խորհուրդների, ամբիոնների վարիչների գործունեության, բուհերի կազմակերպաիրավական ձևերի, նախաբակալավրիատի, կառավարման խորհուրդներում գործատուների ներգրավվածության, ներառականության ապահովման և մի շարք խնդիրների:
Մամուլի հաղորդագրություն