Փետրվարի 20-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում,
որի մասնակցել են Բելառուսի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Բելառուսում ՀՀ դեսպան Օ. Եսայանն անդրադարձել է Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում