Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմի Ազգային վարչության ատենապետ Հ. Հավաթյանը քննարկել են
լիբանանահայ համայնքին վերաբերող հարցեր, անդրադարձ են կատարել նաև սիրիահայ համայքնի դժվարություններին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին: Հյուրի հետ զրույցում նախարարը կարևորել է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների բարեկամության խորացման, գործակցության ընդլայնման նոր հեռանկարներ կբացի:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ