ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ են այցելել Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահ Վ. Վիտյուկինը
և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների և բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Իվանովը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ներկայացրել է մարզի զարգացման հիմնական ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով զբոսաշրջության, գյուղատնտեսության և բնապահպանական անվտանգության հարցերին: Պատասխան խոսքում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վ. Վիտյուկը կարևորել է երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև համագործակցության ընդլայնումը՝ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։
Աղբյուր՝ Գեղարքունիքի մարզպետարան
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան