Մարտի 10-ին Արգենտինյան Հանրապետության Հայկական կառույցների /IARA/ միության կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հայ կենտրոն»-ում տեղի է ունեցել
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում և մատուցվել Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ, որին ներկա են եղել Արգենտինայի հասարակական և գիտական շրջանակի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Է. Մկրտումյանն անդրադարձել է Ղարաբաղյան շարժման պատմությանը, Արցախի ժողովրդի` ինքնորոշման և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հայտին և Ադրբեջանի` այդ խաղաղ գործողություններին ոճրագործությամբ, հայատյաց քաղաքականությամբ և բացահայտ ագրեսիայով պատասխանելուն:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում