Մարտի 12-ին Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության,
անդամ պետությունների և գործընկեր երկրների պաշտոնական պատվիրակությունները։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցող ԱԳ փոխնախարար Կ.Նազարյանն իր ելույթում անդրադարձել է ԱլԳ նոր վերանայված կառուցվածքում ավագ պաշտոնյաների հանդիպման ձևաչափի առանձնակի կարևորությանը` որպես թեմատիկ հարթակները և աշխատանքային խմբերը համակարգող մարմնի։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համակարգման տեսանկյունից երկրում գործում են անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք նպատակաուղղված աշխատում են ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ՝ ստորագրված երկկողմ այլ փաստաթղթերի կիրառումն ապահովելու ուղղությամբ։
Աղբյուր՝ mfa.am