«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում մեկնարկել է Երևանի հիմնադրմանը նվիրված «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը
Մեկնարկի օրը՝ մարտի 12-ին, միմյանց հետ մրցել են Երևանի «Ուրարտու» և Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», ինչպես նաև Թբիլիսիի «Հունդայի» և Թեհրանի «Արարատ» թիմերը: «Հունդայի»-«Արարատ» հանդիպումն ավարտվել է թբիլիսցիների հաղթանակով՝ 106:65 հաշվով: Երևանի «Ուրարտուն» այսօր ուժերը կչափի Թեհրանի «Արարատի» հետ: Այսօր տեղի կունենա նաև «Գազպրոմ Մոսկովսկի» և «Հունդայի» թիմերի հանդիպումը:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները