ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականին հաստատվել է «ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումը
Ըստ այդմ՝ փոփոխություններ են կատարվել ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերի պարզեցման մասով. արդյունքում՝ կառուցված շենք-շինության համար լրացուցիչ ինժեներական գիծ անցկացնելիս չի պահանջվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացում, շինարարությունն իրականացվում է հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա՝ 3–օրյա ժամկետում տրվող շինարարության թույլտվությամբ, բացի այդ՝ ավարտական ակտ ևս չի պահանջվում, քանի որ աշխատանքը կատարում և ավարտը փաստագրում է գիծը շահագործող մատակարար կազմակերպությունը: Իսկ համայնքային տարածքներին հասցվող վնասների հատուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:
Աղբյուր՝ minurban.am