ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Մանուկյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թ. Էրլունը քննարկել են էներգետիկայի և ենթակառուցվածքների բնագավառներում
հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ ուղղված տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ու առկա մեծ ներուժի իրացմանը:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն