Մարտի 15-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության առաջին հարթակի շրջանակներում գործող Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկումը,
որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կ. Նազարյանը, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները։ Կ. Նազարյանը մատնանշել է, որ Երևանում անցկացվող այս հանդիպումն առաջինն է՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ վերանայված ճարտարապետության մեկնարկից հետո։ Նա նաև նշել է, որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում հաստատված «20 արդյունք մինչև 2020» փաստաթուղթը նոր ուղենիշն է, որ մոտակա տարիներին առաջնորդելու է գործընկերության համատեղ օրակարգի ձևաչափում ընթացող բոլոր գործընթացները:
Աղբյուր՝ mfa.am