Մարտի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Մեկ հարթակում են համախմբվել հասարակական ու գիտական, պետական կառույցների, հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերները, փորձագետներ, գործարարներ, սպառողներ: Օրակարգային բոլոր հարցերի վերջնական նպատակը եղել է՝ գտնել երկրում սպառողի դիրքերը բարելավելու ուղիներ, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների ու նոր ծրագրերի մասին են խոսել ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ի. Կարապետյանը, այլ բանախոսներ:
Աղբյուր՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում