ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների
հավաստագրերի հանձնման արարողությունը: Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանը նշել է, որ միջազգային ասպարեզում համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է: Նրա խոսքով՝ այս տարի անցկացվել է երեք միջազգային մրցույթ՝ «Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի», ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ