Մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շ.Շարպի հետ
Նորանշանակ պաշտոնյային նախարար Մինասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները, հատկանշելով, որ ծրագրերում լավ արդյունքներ են արձանագրվել, հակիրճ անդրադարձել նախարարության գործառույթներին և իրականացվող բարեփոխումներին: Կողմերը խոսել են մի շարք ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրին, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան