Ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Ա. Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ