Մարտի 12-ից 16-ը Հայաստանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խումբը,
որն իրականացնում է ՏՀԶԿ 4-րդ փուլի գնահատում: Մասնավորապես, գնահատման են ենթարկվում հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման, և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը: Գնահատման շրջանակներում 11 փորձագետներից կազմված մոնիթորինգի խումբը զուգահեռ հանդիպումներ է ունենում մի շարք պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ 2014 թվականին ՏՀԶԿ կողմից Հայաստանին տրված 23 հանձնարարականների կատարման ընթացքը տեղում ուսումնասիրելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ