ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շ. Շարփը պատրաստակամություն են հայտնել ապահովել
արդեն առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը և նախանշել են համագործակցության ընդլայնման նոր ուղիները: Կողմերը քննարկել են Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացը խթանելու և զարգացնելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը, այն է՝ երկրում առկա թունաքիմիկատների և վտանգավոր քիմիական նյութերի ճիշտ ու անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման գործընթացը, մարզերում նոր հրթիռային հակակարկտային կայանների գործարկումը, հումանիտար ականազերծման գործընթացը և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում