ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում
Լ. Ալթունյանի հերթական այցի շրջանակում կքննարկվեն այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացքը։ Նախարարին ուղեկցում է ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հ. Մանգոյանը, ով արցախցիներին կօժանդակի կարևոր այս ծրագրի ներդրմանը։ Նախարար Ալթունյանը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կ. Աթայանի, ստացիոնար և առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն