Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում Էստոնիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանն Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յ. Ռեյնհոլդի հետ քննարկել է
համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների և այլ ոլորտներում։ Առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում հայ-էստոնական գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով էստոնական բիզնես շրջանակների մասնակցությունը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին