ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Եղոյանը Բրատիսլավայում մասնակցում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ինովացիոն եռօրյա համաժողովին
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության հանրային խորհրդատվության ղեկավար Ս. Հովհաննիսյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Համաժողովը կազմակերպել է Համաշխարհային բանկը՝ Սլովակիայի և Ավստրիայի կառավարությունների հետ համատեղ: Եռօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների, գիտահետազոտական և կրթական հաստատությունների, դոնոր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ mtcit.am
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում