Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով գիտագործնական քննարկում
Բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը՝ նշելով, որ զբոսաշրջությունն անմիջականորեն կապված է երկրի ճանաչման, ինչպես նաև տնտեսության զարգացման հետ: Գիտագործնական քննարկմանը մասնակցել են ոլորտի ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից և հաստատություններից: Քննարկման սկզբում զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Ս. Սուվարյանը, ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը և ամբիոնի դոցենտ Գ. Ալեքսանյանը: Զեկուցումների թեմատիկ ուղղվածություններն են եղել ոլորտի տեսական, գործնական և կրթական հիմնախնդիրները:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին