ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանն այցելել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին
Ընկերության տնօրենը նախարարին ներկայացրել է այդ փուլում իրականացվող աշխատանքներն ու դրանց առնչվող տեխնիկական և բովանդակային առանձնահատկությունները, ցույց տվել armed.am էլեկտրոնային հարթակի վերջին թարմացումները: էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ և հստակ աշխատանքն ապահովելու գործում Լ. Ալթունյանը հատկապես կարևորել է բուժաշխատողների վերապատրաստման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բուժաշխատողներին դասավանդող բժիշկների ընտրության գործընթացը համաձայնեցվի նախարարության և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին