ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները լվացքատան մուտքի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ,
որում առկա է եղել 7000 ՀՀ դրամ և դեղնականաչավուն, մանրեցված, բուսական զանգվածով լցված 6 փաթեթ, յուրաքանչյուրը՝ 4 գրամ քաշով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ փաթեթը բնակելի գոտու տարածք է անցկացրել հիմնարկի պայմանագրային աշխատակիցներից մեկը՝ դատապարտյալ Վ. Ս-ին փոխանցելու նպատակով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները