ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանի գլխավորությամբ նախարարության քաղաքացիական պաշտպանության շտաբային մարզումների օպերատիվ խմբի անդամները եղել են
պահեստային կառավարման կետում և մասնակցել պահեստային կառավարման կետի օպերատիվ խմբի և նախարարության անձնակազմի ֆունկցիոնալ պարտականություների ստուգման թեմայով շտաբային ուսումնավարժանքին: Ուսումնավարժանքն անցկացվել է համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող 2018 թվականի հիմնական միջոցառումներով սահմանված ժամանակացույցի:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն