Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների և Լիտվայի հայերի միության ջանքերով տեղի է ունեցել
«Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա են եղել Լիտվայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը: Բացման խոսքով հանդես է եկել Վարենայի քաղաքապետ Ա. Կաշետան, ով, կատարելով պատմական ակնարկ, ներկայացրել է Արցախի ներկան և զարգացման հեռանկարները: Ելույթներ են ունեցել նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռ. Հարությունյանը և հայ համայնքի ներկայացուցիչ Ա. Հայրապետյանը: Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը կարևորել է օտարերկրյա լսարաններում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումը:
Մամուլի հաղորդագրություն