Մարտի 29- ին Մարսելում մեկնարկել է Հայաստանին նվիրված 15-օրյակ
Միջոցառմանը մասնակցել են Մարսելի փոխքաղաքապետերը, պատգամավորներ, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռ. Խարազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի և այլազգի հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։ Ապրիլի 7-ին Մարսելի Քաղաքապետարանի առջև մեկնարկել է Արա Խաչադուրյանի՝ տասնմեկ երկրներով անցնող մարաթոնը: Նույն օրը ՀՀ հյուպատոս Ռ. Խարազյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման Բուք Բել Էր քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում