ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դ. Սայենկոյի գլխավորությամբ
Կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները: Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում գտնվող թվայնացման ենթակա ոլորտները` բյուջետավորում, գանձապետական ոլորտ, պետական գնումներ, հաշվապահական հաշվառում, պետական պարտքի կառավարում և այլն: Ըստ ընկերության մասնագետների` ֆինանսների կառավարման պետական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումը:
Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում