Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մ. Սիդիբեն Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը
գնահատել է որպես տարածաշրջանային մեծ ձեռքբերում և օրինակ մյուս երկրների համար։ Նա հույս է հայտնել, որ 2020 թվականին Հայաստանն առաջիններից մեկը կհասնի «90-90-90» թիրախներին: Այսօր լիագումար նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Մարգարյանը հանդես է եկել «ՄԻԱՎ վարակի համաճարակին ազգային հակազդումը» զեկույցով։ Խոսելով վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման ոլորտում երկրում արձանագրված ձեռքբերումների մասին` նա ընդգծել է, որ բարելավվել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը, նվազել և կայունացել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը ռիսկային վարքագիծ ունեցող խմբերում, բուժումը հասանելի է ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ