«Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության կազմակերպմամբ անցկացվել է «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով
հատուկ մարտավարական ուսումնավարժություն: Ուսումնավարժությանը ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Աջափնյակի բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից և ՀՀՋ-ից մեկական մարտական հաշվարկ, թիվ 7 ՀՓՋ-ից՝ 2 մարտական հաշվարկ: Մարտավարական ուսումնավարժությանը ներգրավվել են նաև մանկական սրճարանի անձնակազմը, աշխատակիցները, այցելու երեխաները և նրանց ծնողները: Ինչպես նախորդ վարժանքների ընթացքում, այս անգամ ևս փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ: Վարժանքի ավարտին ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները սրճարանի անձնակազմի հետ համատեղ կատարել են մասնագիտական վերլուծություն, արձանագրել բացթողումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին