Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Մադրիդում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում ապրիլի 22-ին Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու կողմից մատուցվել է պատարագ՝
նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 23-ին տեղի է ունեցել նույն թեմայով դասախոսություն-քննարկում, որին ողջույնի խոսքով հանդես է եկել ԻԹ-ում ՀՀ դեսպան Ա. Ադոնցը, ով կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման և դատապարտման համատեքստում, շեշտել նաև նման միջոցառումների տեղեկատվական կարևոր գործառույթը: Ապրիլի 22-24-ը Մադրիդում այցելուների համար բաց է «Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ֆոտոցուցադրությունը:
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ