Աղետի գոտու հիմնախնդիրները ևս պետք է ընդգրկվեն նոր կառավարության ծրագրում
«Մի քանի ամսից լրանում է 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի 30-ամյա տարելիցը: Ավաղ հարյուրավոր ընտանիքներ դեռևս բնակվում են ժամանակավոր կոչվող կացարաններում՝ «դոմիկներում», գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով: Հարյուրավոր ընտանիքներ, բառիս բուն իմաստով՝ տառապում են ցրտի, խոնավության և աղքատության ճիրաններում:
Առաջիկայում նոր կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Հուսամ՝ անօթևանության և Գյումրին վերջապես դոմիկներից մաքրելու խնդիրները և դրանց հրատապ լուծման ուղիները ևս կընդգրկվեն Նոր Հայաստանի կառավարության ծրագրում: Ի դեպ՝ Գյումրիում առկա այս հիմնախնդիրներին նոր կառավարության անդամները դեռևս չեն անդրադարձել»:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան