ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցի հետ հանդիպմանը Հայաստանում Բրիտանական Խորհրդի տնօրեն Ա. Սարիբեկյանը և մշակութային ծրագրերի ղեկավար Ն. Թովմասյանը ներկայացրել են ՀՀ ՄՆ
և Բրիտանական Խորհրդի համատեղ իրականացրած և ներկայիս մշակութային ծրագրերը: Այս համատեքստում, ներկայացվել են համագործակցության հիմնական «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Մշակույթ և ստեղծարարություն», «Պար` առանց սահմանների» ծրագրերը: Առաջարկ է հնչել նաև իրականացնել համատեղ աշխատանքներ՝ ստեղծարար ոլորտը Հայաստանի առաջնային ուղղություններից մեկը դարձնելու ուղղությամբ՝ կատարելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ